‘ՀՀ ԱԳՆ հայտագրով դիմել է թուրքական կողմին’

1000

ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ նախնական տվյալներով, 35-ամյա թուրք Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը, կրակ բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է, ավելի ուշ` մահացել:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. ԼՂՀ ԱԳՆ. Սկզբնական փուլում Ղարաբաղը բանակցությունների անմիջական մասնակից է եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Ազատ Գասպարյանը ‘