‘ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է 21 քրիստոնյաների բարբարոսաբար սպանությունը’

1138

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվել են: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տարածել են 21 եգիպտացիների մահապատժի տեսանյութը, որոնց առևանգել էին Լիբիայում: Մահապատժի ենթարկվածները քրիստոնյա ղպտիներ են եղել: Սրան ի պատասխան, Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լուսադեմին ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին։

Նախորդ հոդվածը‘Հանրահավաքը թույլատրված է. Սպասվող մասնակիցների թիվը` մոտ 70 հազար’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը ստացել է «Սպարտակի» երկրպագուների՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)’