‘ՀՀ ԱԳՆ-ն ու Տիկին Շողիկը նույն խելքին են. Մամուլ’

1353

ՀՀ ԱԳՆ-ն երեկ չի ցանկացել մեկնաբանել Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության վերաբերյալ հայտարարությունը:

«Ժողովուրդը» գրում է, որ փաստորեն, այն գերատեսչությունը, որն անմիջականորեն առնչվում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, որևէ տեսակետ չունի այդ իրադարձության վերաբերյալ: Ավելին, կարելի է ենթադրել, որ այս հարցն ընդհանրապես դուրս է այդ նախարարության լիազորություններից: Ու քանի որ մյուս նախարարություններից էլ «Ժողովուրդ»-ի թղթակցին ասել են, որ իրենց իրավասության տակ չի գտնվում այդ հարցը, ուստի Երևանի «Արգիշտի» համատիրության աշխատակից տիկին Շողիկից թերթը փորձել է մեկնաբանություններ խնդրել Հայաստանի արտաքին քաղաքական գծի վերաբերյալ: Սակայն նա էլ ասել է, թե այս գործընթացը դեռ ավարտված չէ, և հարկավոր է սպասել հետագա զարգացումներին:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ-ն փորձում է հանդարտեցնել բողոքը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արտագաղթը ազգություն չի ճանաչում. Մամուլ’