‘ՀՀ ԱԺ պատգամավորի կյանքում տեղի է ունեցել ամենանշանակալի իրադարձությունը’

1164

Հունիսի 22-ից Հայաստանում գտնվող  շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել հանրապետության ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և որոշ պատգամավորների հետ:

Սեանսի ժամանակ անակնկալ է դարձել ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հաղթանակը: Բոլոր մյուսներին Մագնուս Կարլսենը հաղթել է` բացի Տաճատ Վարդապետյանից, ով իր հաղթանակը գրանցել է թագուհու G4 քայլից հետո:

Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանել է Վարդապետյանը, աշխարհի չեմպիոնը փոքր-ինչ շփոթված էր և խաղի նման ելք չէր սպասում: «Սա իմ կյանքի ամենանշանակալի իրադարձությունն է», — հավաստիացրել է հայ պատգամավորը:

Ավելացնենք, որ Կարլսենը Հայաստան է ժամանել ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի, Acrois ընկերության և IdeA հիմնադրամի հրավերով: Հունիսի 23-ին աշխարհի չեմպիոնը կայցելի Սյունիքի մարզ, որտեղ միաժամանակյա խաղի սեանս կանցկացնի Տաթևի տաճարի 20 սպասավորների հետ: Կարլսենի հետ Հայաստան են ժամանել Acrois ընկերության հիմնադիր Սերգեյ Բելոուսովը, Almaz capital partners ընկերության ղեկավար Ալեքսանդր Գալիցկին և ՏՏ  ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը‘«Պահպանենք Աֆրիկյանների տունը» աշխատում է դադարեցնել հուշարձանների տեղափոխման անընդունելի ավանդույթը Հայաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ակցիա՝ ընդդեմ էլ.էներգիայի թանկացման, ոստիկանները լցվել են Սարյան փողոց ‘