‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Կանխվել է ինքնասպանության փորձ, բախվել են մեքենաներ’

929

Դպրոցում թունավորվել են վառելիքի հոտից

Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցում դիզելային վառելիքի հոտից թունավորվել են երեխաներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դասասենյակները տաքացվել են դիզելային վառելիքով աշխատող վառարաններով, ինչի հետևանքով աշակերտների և ուսուցիչների մոտ ծխից առաջացել է ինքնազգացողության վատացում: 17 աշակերտ և 8 ուսուցիչ, դպրոցի բակում, բժշկուհու կողմից ստացել են առաջին բուժօգ­նութ­յուն, իսկ ուսուցչուհիներ` 1963 թ. ծնված Նադյա Քոլոզյանը, 1975 թ. ծնված Նարինե Իվանյանը և աշակերտ` 2001 թ. ծնված Արգամ Հակոբյանը բուժօգնություն ստացել են գյուղի ամբուլատորիայում:

Ըստ դպրոցի տնօրենի ու բժշկուհու` 25 տուժածների առողջական վիճակը բավարար է և հիվանդանոց տեղափոխման կարիք չի զգացվել:

 

Հրդեհներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյու­ղի թիվ 7 տան բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին, մարվել` 16.50-ին:

Այրվել է Ա. Խաչատրյանին պատկանող անասնագոմի տանիքը` մոտ 150 քմ մակերեսով և ներսում կուտակված 200 հակ անասնակեր:

 

***

Նույն օրը, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի 1-ին փողոցում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.38-ին, մարվել՝ 18.47-ին:

Հ. Հովհաննիսյանին պատկանող 17 տան բակում ամբողջությամբ այրվել է հացատունը` մոտ 32 քմ մակերեսով:

 

Փրկարարները կանխել են հրդեհի վտանգը

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում (դեպի Արգավանդ գյուղ) բենզատար ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ԿամԱԶ մակնիշի 63 ՕՕ 151 պ/հ բենզատար ավտոմեքենան (վարորդ Ռ. Հովհաննիսյան) Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային 234 հասցեի (կահույքի սրահ) մոտ բախվել է ճանապարհը բաժանող արգելապատ­նեշին (տարածքում կան վնասված մալուխներ): Պատահարի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիզելային վառելիքի բաքը, կա արտահոսք:

Հրշեջ-փրկարարների հսկողությամբ վառելանյութը դատարկվել է ԿամԱԶ մակնիշի 49 ՏԼ 635 պ/հ այլ բենզատար, և կատարվել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փրկարարները վթարված ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Բախվել են մեքենաներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՍՕ 378 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1969 թ. ծնված Ասյա Բախշյանը տե­ղում մահացել է: Վարորդ` 1966 թ. ծնված Լյուդվիգ Ավետիսյանը, ուղևորներ՝ 1990 թ. ծնված Գևորգ Ավետիսյանը և 1990 թ. ծնված Մելինե Աղասյանը տարբեր մարմնական վնաս­ված­քներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

 Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բախշյանի դին:

 

Կանխվել է ինքնասպանության փորձ

Նոյեմբերի 23-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է փորձում ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Ոստիկանների կողմից կանխվել է անսթափ վիճակում գտնվող 1979 թ. ծնված Կարեն Ղևոնդյանի ինքնա­սպա­­նութ­յան փորձը:

 

Փրկարարները դուրս են բերել առվակում թաղված ավտոմեքենան

Նոյեմբերի 23-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Պանտալյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 30 ՕՍ 392 պ/հ ավտոմեքենան Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում դուրս է եկել  ճանա­պար­հի երթևեկելի հատվածից, թաղվել հարակից առվակում և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տուժածներ չկան:

 

Նախորդ հոդվածը‘Շվեդուհին իսկական կմախքին համարում է իր ամուսինը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Այս պահի դրությամբ ծրագրված հանդիպումներ օրակարգում չկան’