‘ՀՀ ԱՆ-ում քննարկել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի վերաբերյալ ծրագրերը’

1001

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS)  ներկայացուցիչ Նաիրա Սարգսյանին, iLur.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախախարարության մամլո ծառայությունից:

Նաիրա Սարգսյանը նախարարին ներկայացրել է ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ 2004 թվականից իրականացվող աշխատանքները։

Ծրագիրն աջակցել է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2007-2011թթ. և 2012-2016թթ. ազգային ռազմավարական պլանի մշակմանը, որի հիման վրա կազմվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում խոսվել է նաև մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման օրենսդրական դաշտի լրամշակման և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ներդրված համատեղ աշխատանքների մասին:

Միացյալ ծրագիրը 2008 և 2011 թվականներին աջակցել է բնակչության առավել խոցելի խմբերի գնահատմանը, իսկ 2012-ին` միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը քարոզող տեսահոլովակի մշակմանը:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է, և ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան վերջերս քննարկել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագիրը, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը։

Նախորդ հոդվածը‘«Հայաստանն առանց քաղբանտարկյալների»-ն դատապարտում է «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Թենիսի հայտնի մարզիչը ազատազրկվել է բռնաբարության համար’