ՀՀ Առաջին նախագահը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահին

1282

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:

Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից:

Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահի խոսնակ

Նախորդ հոդվածըՎարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Հաջորդ հոդվածը«Կադիսը» և «Բարսելոնան» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)