‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

1102

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն, ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքիմարզի Վերին Գետաշեն — Մադինա և Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզիԱպարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում են թույլ տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է’