‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

954

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Այսօր Հայոց բանակի տոնն է’
Հաջորդ հոդվածը‘Ջոկովիչը երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն’