‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

1149

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի Լեռնանցքը:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիրի շրջանի գյուղերի ավտոճանապարհները:

Չարենցավան-Երևան, Հրազդան-Երևան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Կուզբասի հանքավայրերից մեկում զոհվել են չորս հանքափորներ’
Հաջորդ հոդվածը‘ԱԴԾ-ն կստեղծի ՌԴ տեղեկատվական միջոցների վրա համակարգչային գրոհների հայտնաբերման համակարգ’