‘ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին ‘

916

Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայիպաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային: Ողջունելով հյուրին՝ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց քսան տարի առաջդիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացողհայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, և ընդգծեց, որ անցյալտարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմփոխգործակցությանը։
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի Պաոլան նշեց, որշատ ուրախ է Հայաստան այցելելու համար և բարձր է գնահատում Հայաստանիմասնակցությունը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործին,մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին:
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց պաշտպանականբնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանկապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտումարդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարնանդրադարձան Հայաստան — ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրվածզգալի առաջընթացին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ԼեռնայինՂարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի պաշտպանականգերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբիանդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմաննուղղված ջանքերին:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՅԴ-ի ներկայացրած նախագծին ‘
Հաջորդ հոդվածը‘Սանդրո Ռոսել. Որոշ ակումբներ ցանկանում են ապակայունացնել «Բարսելոնան»’