‘ՀՀ գլխավոր գանձապետը՝ Լևոն Զուրաբյանի բացահայտման մասին. Բացասական է հաշվի մնացորդի բացակայությունը ‘

1204

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ սկանդալային բացահայտում էր արել: «Վերջին և ամենակարևոր արձանագրումը այն հանելուկն է, որի մասին ես արդեն մեկ օր է՝ տարբեր հարցերով փորձում եմ բացահայտել: Դա այդ 189 մլրդ դրամի խնդիրն է. ԿԲ-ում կառավարության հաշվեկշռին 2013 թվականի տարվա ավարտին մնացել է այդքան չափով գումար: Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ դրանցից 75 մլրդ-ը հենց կառավարությանն էր, մնացածը՝ համայքներինը: Այս հանգամանքը լուրջ է այն պատճառով, որ մեր երկիրը թիկունքը բաց երկիր է, որը հասել է իր պարտքի սահմանին, և թե՛ մեր օրենքներով, թե՛ միջազգային հանրության ստանդարտներով սրանից ավել մենք էլ չենք կարող պարտք վերցնել: Եւ պարզվում է, որ այս 3 մլն բնակչություն ունեցող չքավոր, բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիրը բյուջետային տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար>,- ասել էր նա:

ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Այն, ինչ խոսեց ընդդիմությունը խորհրդարանում, լավ արեց, շատ ճիշտ արեց: Ես կարծում եմ՝ մենք էլ մեր պարզաբանումները տվեցինք: Ես չգիտեմ՝ որքանով մեր ձայնը լսելի եղավ, բայց մենք պարզաբանեցինք: Ես կարծում եմ, որ հաշվի մնացորդը չի կարող գնահատվել բացասական: Այսինքն՝ կարող է դա գնահատվել բացասական, բայց առավել բացասական է նաև հաշվի մնացորդի բացակայությունը»:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Ռուբին. ԱՄՆ փորձում է առաջիկայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Լիսկան՝ Գորիսի մասին. վախի մթնոլորտ ընդհանրապես չկա’