‘ՀՀ գլխավոր թունաբան. Ալկոհոլային թունավորման դեպքերի պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ՝ քանակը’

1109

Վերջին տվյալներով՝ այս ամսվա սկզբից մինչ օրս սուր թունավորման ախտանիշներով Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 29 հիվանդ, այդ թվում՝ 8 ալկոհոլային թունավորման , 7 դեղորայքային, 7 շմոլ գազից թունավորման դեպքերով:

Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ հրապարակեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

«Արդեն երրորդ տարին է՝ ալկոհոլային թունավորման դեպքերի աճ է նկատում: Ընդ որում՝ տարիքային շեմն էլ է նվազել: Կան նաև կանայք:

2012 թվականին 300 դեպք է գրանցել, 2011-ին՝ 299»,-ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ ալկոհոլային թունավորման դեպքերի պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ՝ քանակը:

Դեղորայքային թունավորման դեպքերի մասին էլ գլխավոր թունաբանը նշեց, որ խնդիրը դարձյալ ոչ թե որակն է, այլ՝ չարաշահումը:

Շմոլ գազից թունավորումների մեծ մասի պատճառն էլ կենցաղային անվտանգության կանոնները չպահպանելն է:

Նախորդ հոդվածը‘Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի իրավապաշտպաններն առաջարկում են հավասար հարթության վրա դնել կրոնական զգացմունքներն ու հայրենասիրությունը ‘