‘ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին ‘

1699

ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան:

Հիշեցնենք, որ նոր Մոսկվայում շաբաթ օրը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հայտնվել են հիվանդանոցում։ Այժմ Հարությունյանը գտնվում է «Բուտիրկա»  բանտում: 

Նախորդ հոդվածը‘Հրադադարի ռեժիմի խախտում. Ապահովության համար փակվել է Բաղանիս-Իջևան ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տուժած արմավիրցիներին. Մամուլ’