‘ՀՀ Եվրապարտատոմսերը շրջանառվելու են երկրի ֆոնդային բորսայում’

761

2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում: Արարողությանը ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  Բորսայի մամուլի ծառայությունից,

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg-ի միջև  ստեղծված կապի միջոցով հնարավոր դարձավ ապահովել ՀՀ եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը Հայաստանի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրին թույլատրումը իր հերթին կնպաստի եվրապարտատոմսերի հասանելիության բարձացմանը հայաստանյան ներդրողների շրջանում:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, թողարկել և տեղաբաշխել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր: 

Նախորդ հոդվածը‘Երևանում ստեղծվել է անօրինական շինարարություններին դեմ հասարակական շարժում’
Հաջորդ հոդվածը‘Անթիլիասում տեղի է ունեցել Սրբադասման հանձնաժողովի հանդիպումը’