‘ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել’

1105

Սոչիում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ այսօր ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը: 

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

 

Նախորդ հոդվածը‘Մեսսին իր երազանքի իրականացման համար կանի անգամ անհնարինը’
Հաջորդ հոդվածը‘Նեմեց. Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին’