‘ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում սկսել է գործել «Վստահության գիծ» ծառայությունը’

1629

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ՀՀ Զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը, որը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12-ից 20-ը, 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի Գավաթ․ Հայաստանը կներկայացնի 4 շախմատիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Կլոպ․ Բեյլն աներեւակայելի խաղացող է, ես նրան շատ եմ հավանում’