ՀՀ ԶՈՒ զինծառայողը վնասվածք չի ստացել. ՊՆ

516

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կից լուսանկարներում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըԵՀ ղեկավարը հանդես է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի իրավահավասար բանակցությունների դեմ
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ իրավիճակ