‘ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները թույլատրել են հանել դիվերսանտներից մեկի դիակը’

1146

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Ֆեյսբուքում գրառում է կատարել, համաձայն որի՝ «Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին:

ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17:30 ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել էր և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էր: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում էր միջդիրքային տարածքում: 

Նախորդ հոդվածը‘Միասնության երթին Ֆրանսիայում մասնակցել է երեք միլիոն մարդ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ մամլո խոսնակի մեկնաբանությունը՝ Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ’