‘ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի անիրական կանխատեսումները’

924

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը՝ մարտի 5-ին Երևանում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի ժամանակ:

«Եվրոպական ընկերությունների համար կարող է բացվել ՄՄ երկրների 170 միլիոնանոց սպառողական շուկան` ազատ առևտրի գոտիով», — ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ բիզնեսը քաղաքականացված չէ, և ներդրումների հոսքը պայմանավորված է բարենպաստ պայմանների ձևավորմամբ: Հարությունյանը հաղորդել է, որ Հայաստանը պարբերաբար բարելավում է դիրքերը  ՀԲ «Doing Business» վարկանշային աղյուսակում, ինչը խոսում է բիզնես-մթնոլորտի բարելավման մասին: Օտարերկրյա ներդրումների ներգրավմանը կնպաստի նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծումը հանրապետությունում:

Հ.Գ. Էկոնոմիկայի փոխնախարարը կարծես թե անտեսել է այն փաստը, որ Հայաստանը դադարել է Եվրոպայի եւ Ռուսաստանի համար վստահելի գործընկեր լինել այն պահից, երբ ԵՄ-ի հետ տարիներ շարունակ տարվող բանակցություններից հետո հակարծակի ընտրել է Մաքսային միության ճանապարհը: Այս խնդիրը անշուշտ իր ազդեցությունը կթողնի նաեւ ներդրումային շուկայի վրա, որը կարծես թե գրավիչ չի հնչում օտարերկրյա ներդրողների համար:

Էկոնոմիկայի փոխնախարարի այս հայտարարությունը դժվար թե մոտ ապագայում չնչին տոկոսով անգամ համապատասխանի իրականությանը, որի վառ ապացույցն է երկրում տիրող տնտեսական իրավիճակի վատթարացումը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստներին բերման են ենթարկում ՌԴ դեսպանատան դիմացից. Ֆոտոներ’