ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը մասամբ բացվել է

499

Արցախի օպերատիվ շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։

Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարարվող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Նախորդ հոդվածըՎրաստան. 6 զոհ, 5 վիրավոր. aliq.ge
Հաջորդ հոդվածըԻսպանիայի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը