‘ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին կառաջարկի հրաժարվել «գենդերային» վիճահարույց ձեւակերպումներից’

907

Հայաստանի Կառավարությունը կառաջարկի Ազգային ժողովին փոփոխություն մտցնել  «Կանաց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում: Գործադիր մարմնի վաղվա նիստի օրակարգում ներառված որոշան նախագծի համաձայն,

Օրինագծի առաջին հոդվածով առաջարկվում է հանել օրենքի վիճահարույց դրույթը, ըստ որի՝«գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է»:

Հիմնավորելով փոփոխության անհրաժեշտությունը՝ Կառավարությունը հղում է անում օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հանրային դժգոհության ալիքը, ինչպես նաեւ՝ Հայ Առաքելական եկեղեցու «մտահոգությունը օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ»:

Նախորդ հոդվածը‘«Լիսկայի» որդու փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Գորիսի դեպքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ատոմային ռումբի ստեղծման եզրին’