‘ՀՀ կառավարությունը սկսել է ռուսերեն փաստաթղթեր հաստատել. «Ժողովուրդ»’

1496

ՀՀ կառավարության վերջին նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատելուց հետո և վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոստացան փաստաթղթի տեքստը հրապարակել երկու օրից, նրանց խոսքով՝ դեռևս կային որոշ խմբագրական ճշգրտումներ, որոնք պետք է արվեին երկու օրերի ընթացքում։  «Ժողովուրդը» գրում է, որ կառավարության՝ հունվարի 23-ի նիստից անցել է 6 օր, սակայն ճանապարհային քարտեզը չկա ու չկա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթին տեղեկացրել են, որ փաստաթուղթը դեռ ռուսերենից հայերեն է թարգմանվում, և առաջիկա օրերին այն կհրապարակվի։ «Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ոչ թե ՀՀ պետական լեզվով՝ հայերենով գրված, այլ ռուսերեն փաստաթուղթ։ Ըստ նախարարության՝ արագ լինելու համար փաստաթուղթը գրվել է ՄՄ աշխատանքային լեզվով»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկի բիզնեսը աճում է, հարկերը՝ ոչ. «ՀԺ»’