‘ՀՀ կառավարությունը քննարկում է իր անելիքները թուրք-սիրիական հնարավոր հակամարտության դեպքում’

949

ԱԺ-ում հարց ու պատասխանին ներկա չէին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց կառավարությանը թուրք-սիրիական հակամարտությունների մասին: Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ հնարավոր պատերազմի դեպքում հակամարտության դաշտը կտեղափոխվի Իրան, ուստի «ինչպե՞ս է ՀՀ կառավարություն գնահատում այս իրադարձությունները, կառավարությունն ի՞նչ քայլեր է կատարում, որպեսզի Հայաստանն ու ԼՂՀ-ն զերծ մնան հակամարտություններից»:

Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, որ այդ հարցն ուշադրության կենտրոնում է: «Համապատասխան մասնագետները վերլուծություններ են կատարում, կան գործողություններ, որոնք այժմ չենք կարող հրապարակել, քննարկվում են անելիքները սպասվող սցենարների իրականցման դեպքում», — ասաց վարչապետը՝ նշելով, որ ՀՀ-ն օգտվում է նաև ռազմավարական գործընկերների կողմից կատարած հետազոտությունների արդյունքից:

Նախորդ հոդվածը‘Հարավային Օսիայի պատերազմը Սահակաշվիլիի սադրանքն էր. Բիձինա Իվանիշվիլի ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոնի հեռանալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ունի փոխարինողներ’