‘ՀՀ ԿԲ. Բանկային ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը մեկ տարում ավելացել է 10,9 տոկոսով’

797

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց մասնավոր ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը 2013 թվականի 8 ամիսների արդյուքներով տարեկան կտրվածքով աճել է 10,9 %-ով: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Համեմատության կարգով հիշեցնենք, որ 2012  թվականի հունվար-օգոստոս ամիսներին ֆիզիկական անձանց մասնավոր ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով ավելացել էր 8,4%-ով` մինչև 843.6 մլն դրամ, ինչը պայմանավորված էր ինչպես ներհոսքի, այնպես էլ արտահոսքի հավասարազոր աճով մինչև 1.022 մլրդ դրամ և 179 մլն դրամ` համապատասխանաբար: Փոխանցումների ներհոսքի և արտահոսքի կառուցվածքում առաջատարը Ռուսաստանն է, որի բաժինը 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է ներհոսքի ընդհանուր ծավալի 85,2% և արտահոսքի ընդհանուր ծավալի 56,6%:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց մասնավոր, ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը աճել է 5 անգամ` կազմելով 766.1 մլն դոլար: Ընդ որում ներհոսքն ավելացել է 5 անգամ` մինչև 1,2 մլրդ դոլար (ոչ առևտրային բնույթի փոխանցումները կազմել են 942 մլն դոլար), իսկ արտահոսքն ավելացել է գրեթե 8 անգամ` մինչև 461,4 մլն դոլար (ոչ առևտրային բնույթի փոխանցումները 175,9 մլն դոլար): Փոխանցումների ներհոսքի և արտահոսքի կառուցվածքում մյուսներից մեծ տարբերությամբ առաջատարն է Ռուսաստանը. ներհոսքը` ներհոսքի ընդհանուր ծավալի 84,6 %, արտահոսքը` արտահոսքի ընդհանուր ծավալի 56.8 %:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին’
Հաջորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Ռոբերտ Արզումանյանը՝ գոլի հեղինակ’