ՀՀ ՄԻՊ–ը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

340

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որից մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ենք մի հատված.

«Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։

Նախորդ հոդվածըԴուք տապալել եք հայկական երկու պետությունները. Ռուզան Խաչատրյան
Հաջորդ հոդվածըԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը