‘ՀՀ նախագահական ընտրությունները չեն հետաձգվի. Հայրիկյանը չի դիմի ՍԴ (լրացված)’

1258

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը և ներկայացուցիչը «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ Պարույր Հայրիկյանը որոշել է առայժմ չդիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար։ Մանրամասները` քիչ ուշ:

12:20

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, Կարո Եղնուկյանը և Պարույր Հայրիկյանի շտաբի ղեկավար Մանյա Այվազյանը լրագրողներին ներկայացրին Պարույր Հայրիկյանի կայացրած որոշումը: Պարույր Հայրիկյանը չի դիմի ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար:

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ քրեական գործով քննչական օպերատիվ գործողություններ են կատարվում: Նա նշեց, որ Հայրիկյանի նկատմամբ թեպետ առանձնացել են անհաղթահարելի խոչընդոտներ, սակայն չի օգտվելու իր իրավունքից ընտրությունները հետաձգելու համար:

Եղնուկյանը նշեց, որ իրենք ամբողջովին բացառում ենք նոր ընտրությունների հանգամանքը: Մեզ համար ամբողջովին պարզ էր, որ ուզում էին Հայրիկյանին վերացնել և նոր ընտրությունների գործընթաց սկսել: Հաշվի առնելով  այն, որ դա է նրանց նպատակը, մենք ուզում ենք, որ իրենց նպատակին չհասնեն, այն է՝ նոր ընտրություններ անցկացնել: Մեր գործն է իրենց նպատակներին խոչընդոտել: Ելնելով դրանից՝ իրենք ամբողջովին բացառում ենք նոր ընտրությունները:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Լևոն Զուրաբյանին և Վարդան Օսկանյանին գաղտնալսած անձին առայժմ հնարավոր չի եղել բացահայտել’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի՝ Կալաշնիկովի ավտոմատով’