‘ՀՀ նախկին արտգործնախարարները հանդիպել են ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին’

882

ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր պատրաստվում է լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ նոր կուսակցություն հիմնել: «Ֆեյսբուքի» իր էջում Օսկանյանը հայտնել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան, քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները», — գրել է պատգամավորը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ այսօր «Ժառառնգություն» խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին հանդիպել է Երեւանում գտնվող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ Վարդան Օսկանյանի, քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

Նախորդ հոդվածը‘730 հատուկ ջոկատայիններ շարժվում են Կիևի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, մարդիկ արդարություն չէին փնտրի փողոցում’