‘ՀՀ նախկին վարչապետը՝ հանքարդյունաբերող Lydian International-ի «Գեոթիմի» տնօրեն’

1082

Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ Խորհրդի անդամ դառնալու եւ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին:

Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:

2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում եւ Եվրասիայում:

Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:

Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է BP, Alcateը, Telefonica, Finmeccanica եւ Bank of America Merrill Lynch կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական:

«Lydian-ն ուրախ է, որ պարոն Սարգսյանը միացել է մեր թիմին: Պարոն Սարգսյանն ունի հարուստ փորձ եւ մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում եւ միջազգային ասպարեզում: Իր գիտելիքներն ու իմաստությունը խիստ օգտակար կլինեն Ամուլսարի նախագիծը միջազգային դասի ոսկի արտադրող դարձնելու համար», — Banks.am-ի փոխանցմամբ, ասել է Lydian International-ի Խորհրդի նախագահ Գորդոն Վայլին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ իշխանությունները հերքում են Աբրամովիչին ձերբակալելու լուրը’
Հաջորդ հոդվածը‘Միխալ Բիլեկ. Վստահ եմ, որ վաղը հաղթելու ենք Հայաստանին’