‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետեւում է Օսկանյանի գործին ‘

1092

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռմխելիություն զրկելու փաստին: 

«Մենք ուշադրությամբ հետևել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը», — ասված է ԱՄՆ դեսպանատան տարածվաց հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Իսպանիան զայրացել է ՈւԵՖԱ-ի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն ու Վրաստանը պատրաստ են երկխոսության ‘