‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու. Լավագույն միջոցը տնտեսության ազատականացման ապահովումն է ու կոռուպցիայի հաղթահարումը’

945

Հայաստանի նպատակը բարգավաճ  ու անկախ պետականության ստեղծումն է և իր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Մայլզը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեում լսումների ժամանակ:

Նա նշել է, որ այդ նպատակների իրագործման լավագույն միջոցն օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման ապահովումն է, կոռուպցիայի հաղթահարումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը: «Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ նշանակման դեպքում հենց այդ նպատակներն առանցքային կլինեն իմ աշխատանքում»,- ասել է դիվանագետը, հավելելով, որ Հայաստանի հետ ամուր կապերի  ապահովմանը նպատակաուղղված ԱՄՆ «պարտավորություններն» անփոփոխ են:

Նա ընդգծել է, որ  Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը սրում է Հայաստանի տնտեսության ու անվտագության ամրապնդման, ինչպես նաև նրա  տարածաշրջանային մեկուսացման վտանգի չեզոքացման անհրաժեշտությունը:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր Շոտլանդիայում անկախության հանրաքվեի օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’