‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը’

978

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի  հայկական եկեղեցու ավերումը:

Ինչպես տեղելացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության  բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:

Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Գործ ունենք առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հանցավոր սխեմայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Եզդիները նախատում են միջազգային հանրությանը՝ անգործության համար’