‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը մահացու ելքով վրաերթ է կատարել’

938

Այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոհարարը՝ 30-ամյա Նիկոլայ Նատալինին վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ն. Նատալինին վարել է «Նիսսան» մակնիշի 03 T 011 AM համարանիշի ավտոմեքենան: Վրաերթի ենթարկված հետիոտնը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր: ՃՏՀ քննության բաժինը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փակուղու բնակչուհի, 65-ամյա Մարիետա Գրիգորյանն էր: Նա աշխատում էր «Ռենկո» ՓԲԸ-ում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Աղբյուրը

Նախորդ հոդվածը‘Ֆինանսների փոխնախարար. Նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն ոչ էլ այլ պետական այր’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքն ընդդեմ հալածանքների արգելվել է՝ հալածանքների վերաբերյալ օրենքի բացակայության պատճառով’