‘ՀՀ ՊՆ խումբը տեսչություն է իրականացրել Թուրքիայի տարածքում ‘

955

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Տեսչության են ենթարկվել Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բրիգադային կորպուսի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը (Կարս) և 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր): 
ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների և ընդհանուր հարցերի շուրջ: Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
Տեսչության ընթացքում Թուրքիայի կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել:

Նախորդ հոդվածը‘Տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ նիստ՝ Կոնգրեսում ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Արտագաղթում են, աղքատության մեջ են բայց քվեարկում են հօգուտ ՀՀԿ-ի՝ անտրամաբանակա՛ն է’