‘ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության հարցեր’

751

Ս.թ. փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք:
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լևան Դոլիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր զարգացումների շուրջ:

ՀՀ ՊՆ բարձրաստիճան պատվիրակությանն ընդունել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյան: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակեպված  ՀՀ զինված ուժերի կազմավորման 21 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

 

Նախորդ հոդվածը‘Երևան-Արմավիր ավտոճանապարհին մարդատար «Գազել» է կողաշրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ն ահազանգում է՝ քաղաքացուն անհիմն ազատել են աշխատանքից’