‘ՀՀ ՊՆ. Սահմանում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ Ադրբեջանի վրա է’

940

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի  պատասխանատվությունն ամբողջությամբ Ադրբեջանի վրա է։ Այս մասին news.am-ի թղթակցին է ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ քանի որ վերջերս Ադրբեջանի ԶՈւ-ն որոշակի խնդիրներ ունի, հաճախացել է ոչ մարտական պայմաններում կրած կորուստների թիվը, կան նաեւ այլ խնդիրենր, ուստի հիմա նրանք փորձում են լարվածություն ստեղծել սահմանում։ «Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է եւս մեկ հայ զինծառայող՝ կապիտան»,-հաղորդել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ միջադեպի մասին ավելի մանրամասն կհաղորդվի ավելի ուշ։

Ամսվա սկզբից սա արդեն երրորդ դեպքն է։ «Չնայած իրավիճակն ապակայունացնելու փորձերին՝ ՀՀ ԶՈւ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Հայկական Զինված ուժերը պատասխանում եւ պատասխանելու են բոլոր տեսակի սադրանքներին։ Ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ կորուստների համար, լիովին Ադրբեջանի վրա է»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նախորդ հոդվածը‘Բերդի սահմանագոտում սպա և պայմանագրային զինծառայող է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում բնակվող «հերթական հայը» «աչքի է ընկել» զինված կողոպուտի մեջ’