‘ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են’

1561

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ:

Միաժամանակ տեղեկացնում են, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:  

 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը և Բունդեսլիգայի մյուս աստղերը շնորհավորում են Ամանորը և Սուրբ Ծնունդը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’