‘ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ’

953

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում և Սևանում տեղում է ձյուն:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններից մինչև Քաղսի ընկած ճանապարհին, Արթիկ – Ալագյազ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Խիտ մառախուղ է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում և Թալինի տարածաշրջանում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս և Կապան քաղաքներում անձրև է, իսկ Մեղրիի ավտոճանապարհին և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում  տեղ-տեղ առկա է մերկասառույց :

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Նախորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’