‘ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’

898

Հայաստանի տարածքում` 
 
Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 26-ին և  28-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում`

Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օգոստոսի  26-ին և  28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի  օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

· Օդի առավելագույն ջերմաստիճան   38.20C (1935թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան      11.60C (1886թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան   24.90C

Աղբյուրը՝

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանություն հոդվածով’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտաս 5 հասցեում կառուցապատողը խախտել է «զինադադարը». Շինարարությունը շարունակվում է’