‘ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Երկաթուղու աբխազական հատվածի բացումն էապես չի ազդի Հայաստանի բեռնափոխադրումների աճի վրա ‘

798

Վրացական երկաթուղու աբխազական հատվածի բացումը երկարաժամկետ հեռանկարում էապես չի ազդի Հայաստանի բեռնափոխադրումների աճի վրա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը: 

«Այսօր էլ Հայաստանը բեռնափոխադրումներ է իրականացնում` աբխազական ճանապարհի բացակայությամբ»,- ասել է Ավետիսյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ լավ կլիներ, «եթե աբխազական ճանապարհի բացման հարցը լուծվեր, և Հայաստանը տարանցիկ լուրջ ներուժ ձեռք բերեր»:

Հարկ է նշել, որ պաշտոնյան հակասում է ինքն իրեն կամ չի հավատում, որ այդ տարանցիկ ներուժը երբևէ կիրացվի:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կա՛մ բարոյական ես, կա՛մ բլեֆ ես անում’
Հաջորդ հոդվածը‘Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել’