‘ՀՀ քաղաքացիները՝ ի դեմս Էներգետիկայի նախարարության, «Բելաջիո»-ի մշտական հաճախորդներն են. Մամուլ’

1019

Արմեն Մովսիսյանի ղեկավարած էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ՝ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսել։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում. «Ընդ որում՝ դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին և 7-ին։ Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, և հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում։ Մինչդեռ բոլորովին վերջերս, նույն կառավարության որոշմամբ, ավելորդ համարվեցին գործազրկության համար հատկացվող 18 հազարական դրամ նպաստները»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով «տուժող» ոստիկանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին’
Հաջորդ հոդվածը‘Ախ դու Դերո, հարուստ Դերո. Մամուլ’