‘ՀՀ քաղաքացին իր մեքենան նվիրում է մաքսատանը (տեսանյութ)’

1123

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 65-ամյա Մամիկոն Գրիգորյանը յուրօրինակ նվեր է պատրաստել մաքսատանը: Վերջինս իրեն պատկանող խորհրդային արտադրության «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան բերել և կայանել է Հանրապետության հրապարակում՝ նշելով, որ հազիվ 1000 ամերիկյան դոլար արժեցող ավտոմեքենայի համար, Հայաստանում իրենից կրկնակի հարկեր ու վճարումներ են պահանջում: Մամիկոն Գրիգորյանը նամակով դիմել է Ս.Սարգսյանին, դատախազին եւ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, որպեսզի թույլ տան Ռուսաստանի գրանցումից հանված ավտոմեքենան կրկին հետ տանի, քանի որ ինչպես ինքն է նշում, այստեղ այլևս ապրելու տեղ չէ, և որ պաշտոնյաները միայն մտածում են, թե ինչպես ամենատարբեր հարկերով ու տուրքերով թալանեն քաղաքացիներին:

Մամիկոն Գրիգորյանը մինչ այդ որոշել էր ընտանքիով դարձյալ տեղափոխվել մայրաքաղաք, սակայն այս միջադեպից հետո արդեն կասկածներ ունի: Ավելին` նա դժգոհել է, որ հենց նման քաղաքականության հետևանքով է, որ Հայաստանն այսօր դատարկվում է: Այս մասին գրում է «ԳԱԼԱ»-ն:

Նախորդ հոդվածը‘Օսկանյանը` ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը հրաժարվել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում’