‘ ՀՀ քաղաքացին հատել է հայ-ադրբեջանական սահմանը. Ադրբեջանական ԶԼՄ-ներ’

1196

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Այս մասին հաղորդագրություն, ինչպես նաև` Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ, և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անանյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան դիվանագետը լրտեսության մասին լուրերից հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը ազատվել է պաշտոնից’