‘ՀՀ քննչական կոմիտեն Ադրբեջանի սահմանային գործողությունները որակել է որպես «միջազգային ահաբեկչություն»’

1141

Ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով և ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից` Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացնելով պայթյուններ և հրկիզումներ` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գույքը ցանքատարածքները վնասելուն: Քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը։

Նախորդ հոդվածը‘Սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել ‘
Հաջորդ հոդվածը‘Բաքվում ԱՄՆ դեսպանությունն արդարանում է. Կալիֆոռնիայի Սենատի որոշումը չի արտահայտում Վաշինգտոնի քաղաքականությունը’