‘ՀՀ օմբուդսմենին թույլատրել են հանդիպել Հրաչյա Հարությունյանի հետ’

988

Մոսկվայի ոստիկանությունը թույլատրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին քննչական մեկուսարանում հանդիպել հուլիսի 13-ին նոր Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով РИА-Новости-ին:

«Քննիչը համապատասխան թույլտվություն է տրամադրել «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում պահվող Հարությունյանի հետ հանդիպելու համար», — ըստ աղբյուրի` հայտարարել է ՌԴ ՆԳՆ լրատվական ծառայության աշխատակիցը:

Հուլիսի 13-ին Մոսկովյան մարզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 18 մարդ, ավելի քան 40-ը վնասվածքներ են ստացել: Այսօր դեպքի փաստով միակ մեղադրյալը՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, հրաժարվել է նախաքննական ցուցմունք  տալ: 

Նախորդ հոդվածը‘«Քաղաքական-քաղաքացիական» պարզունակ հակադրումով հաջողվում է ռեժիմն անձեռնմխելի պահել’
Հաջորդ հոդվածը‘Գուս Հիդինգը հրաժարական է տվել ‘