‘ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 27-ին Փարիզում’

823

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Փարիզում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս տեղեկությունը iLur.am-ին հաստատեց ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր iLur.am-ը, հանդիպման քննարկման առաջին հարցը կլինի ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման դեպքի հասցրած վնասը եւ ելքի ուղիներ փնտրելը:

Նշենք, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո սա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական կլոր սեղանի մասնակիցները պայմանավորվել են անցկացնել տոլմայի փառատոն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան դեսպանի սպանության համար կասկածվող անձն սպանվել է Կահիրեում ‘