‘ՀՀ 13 քաղաքացիներ դեռ Հռոմի օդանավակայանում են ‘

1283

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի սոցիալական ցանցի պաշտոնական էջից՝ Հռոմի օդանավակայանում Երեւանից ժամանած 59 ուղեւորների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: Դեսպանության միջամտության արդյունքում 46 ՀՀ քաղաքացի շարունակել է ուղեւորությունը, մնացած 13-ի հարցերը կարգավորման ընթացքում են:

Հիշեցնենք, որ մոտ երկու ժամ առաջ ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել, որ ՀՀ որոշ քաղաքացիներ արգելափակված են մնացել Հռոմի օդանավակայանում, եւ որ նրանց  խնդրի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանը և հյուպատոսը մեկնել են օդանավակայան։

Նախորդ հոդվածը‘Միքայել Մինասյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Ս.Սարգսյանը փեսային նշանակում Վատիկանում ՀՀ դեսպան ‘