‘Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվեց հարյուր հազար դրամ տուգանքի’

940

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դատավճիռը: Դատարանը Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց  ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում՝ պատժից ազատման ձևով:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու, միջին ծանրության վնաս հասցնելու համար: Հմայակ Հովհաննիսյանն իր ցուցմունքում ասել է, որ ընդհանրապես չի հրել Ս. Ջուլհակյանին, այլ ընդամենը փորձ է արել մտնել Քաղաքագետների միության շենք, որն այդ պահին եղել է իր նախընտրական շտաբը:

Հմայակ Հովհաննիսյանը aravot.am-ին ասել է, որ կբողոքարկի դատավճիռը:

Նախորդ հոդվածը‘Կիևում ձերբակալել և ծեծի են ենթարկել «Ազատության» երկու լրագրողի’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Արցախի փողոցում. կան տուժածներ’