‘Հմայակ Հովհաննիսյանն՝ ամբաստանյալի կարգավիճակում’

824

Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է անցյալ տարվա ապրիլի 21-ին Սենիկ Ջուլհակյանին միջին աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու և ձեռքի երկու մատները կոտրելու համար; Կողմերի միջև վեճը ծագել է 150 քմ տարածքի շուրջ, որը գտնվում է համար «Հիդրոէներգո» նախագիծ ինստիտուտի շենքում և պատկանում է Հմայակ Հովհաննիսյանին:

«Ինքը հրեց ձախ ձեռքով հարվածեցի դռան եզրին ու ընկա աստիճանավանդակի եզրին և այս մատս վնասվել է»,- ասում է «Հիդրոէներգո նախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը։

Պարոն Հովհաննիսյանն էլ շարունակում է պնդել, որ ինքը անմեղ է և մեղադրանք առաջադրելը քաղաքական ենթատեքստ ունի:

Այսօր պարոն Հովհաննիսյանի պաշտպան Կարեն Ղազարյանը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Գագիկ Պողոսյանին` կասկածելով նրա անաչառությանը, սակայն միջնոդությունը մերժվեց, հաղորդում է a1plus.am-ը:

Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև դատախազի նկատմամբ, որի վերաբերյալ դատավորի որոշումը կհրապարակի հաջորդ նիստին փետրվարի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Պատգամավորները բոյկոտեցին էթիկայի հանձնաժողովի հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Շահնազարովը՝ Պատվո շքանշանակիր’