‘ՀՅԴ անդամը նշանակվել է ԵՏՄ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ ‘

1836

Եվրասիական տնտեսական միության խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:

Ինչպես տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով ԲԵԼՏԱ գործակալությանը, մասնավորապես, Հանձնաժողովի անդամ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Այս նշանակումների առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երեք նոր քարտուղարություն է ստեղծվել:

Նշենք, որ Կարինե Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ դրանից հետո Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Արա Նռանյանը ՀՅԴ անդամ է, ԱԺ նախկին պատգամավոր: Ռոբերտ Հարությունյանն էլ Զարգացման հայկական գործակալության տնօրենն էր:

ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայիրյանը:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել ԵՏՄ խորհրդի կազմում Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը հաստատելու հարցում:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել հունվարի 2-ից:

Նախորդ հոդվածը‘Սեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Ճրագալույցի Սուրբ պատարագը այսօր կսկսվի ժամը 17:30-ին’